Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ինչպես բուժել աղիքային գրիպը: Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ, բայց ամենից հաճախ ռիսկի խմբում են գտնվում 6 ամսականից մինչև  2 տարեկան երեխաները:

 

Վիրուսը բազմանում է ստամոքսի և բարակ աղու լորձաթաղանթի բջիջներում և դուրս գալիս կղանքով: Այն փոխանցվում է սննդի կամ կեղտոտ ձեռքերի միջոցով: Լորձաթաղանթի ախտահարումը հանգեցնում է մարսողության խանգարման, օրգանիզմի սուր ջրազրկման և աղիների վատ աշխատանքի:

 

Հիվանդության առաջին ախտանիշներն են` նոպայաձև, սուր ցավերը, փսխումը (օրը մի քանի անգամ), մարմնի ջերմաստիճանի բարձրացումը մինև 38oC, թուլությունը: Կղանքը դեղնավուն է, սուր թթվահոտով: Ռոտավիրուսային ինֆեկցիաներն ախտանիշներով նման են սալմոնելոզին, սննդային թունավորումներին: Դրանք անհրաժեշտ է տարբերել: Ստամոքսային գրիպից հետո իմունիտետը կայուն է մնում: Չափահաս մարդը կարող է, նույնիսկ, չնկատել, որ հիվանդ է, իսկ նրան վարակել կարող են երեխաները, որոնց հետ նա շփվել է:

 

Հատուկ բուժում գոյություն չունի, այդպիսի դեպքերում անցկացվում է ախտանշաբանական բուժում, այսինքն, բուժումն ուղղված է հիվանդության դրսևորումների` լուծի հեռացմանը, մարմնի ջերմաստիճանի իջեցմանը և այլն: Նշանակվում են սննդակարգեր և մարսողության գործընթացները լավացնող պատրաստուկներ` ֆերմենտներ:

 

Երեխայի օրվա սննդակարգից անհրաժեշտ է բացառել կաթնային և կաթնաթթվային բոլոր մթերքները, բացառություն են կազմում կրծքով կերակրվող երեխաները: Հիվանդության ժամանակաընթացքում երեխաների մոտ նկատվում է ախորժակի վատացում, սակայն հարկ չկա նրանց ստիպողաբար կերակրել: Մարմնի բարձր ջերմաստիճանը դժվարությամբ է իջնում և կարող է այդ վիճակում մնալ մինչև 5 օր: Այդ դեպքում պետք է անմիջապես հրավիրել տեղամասային մանկաբույժին: Ջրա-աղային հավասարակշռության կարգավորման համար հանձնարարվում է պատրաստել ռեգիդրոնի լուծույթ և ընդունել յուրաքանչյուր ժամը մեկ` 50 մլ: Երեխան կարող է քնկոտ դառնալ, դրա համար աշխատեք նրան քիչ անհանգստացնել և մշտապես չափել մարմնի ջերմաստիճանը, իսկ երբ արթնանա, փորձեք շատ հեղուկ տալ նրան:

 

Ռոտավիրուսային ինֆեկցիայի դեպքում աղիների թուլությունը կարող է ձգվել մինչև 5 օր: Դրա համար աղիքային մանրէային ինֆեկցիաների կանխարգելման համար այն բոլոր պատրաստուկները, որոնք պետք է ընդունեն երեխաները,  անհրաժեշտ է համաձայնեցնել բուժող բժշկի հետ: Ստամոքսում և աղիներում մարսողության գործընթացների կարգավորման համար անհրաժեշտ է ընդունել ֆերմենտային պատրաստուկներ, որոնք սկսում են ներգործել անմիջապես ստամոքսի մեջ: Այդ պատրաստուկներին են դասվում մեզիմ-ֆորտեն, որի կազմության մեջ մտնում են մարսողության գործընթացների կարգավորման համար այնպիսի ֆերմենտներ, ինչպիսիք են` ամիլազան, լիպազան, տրիպսինը և քիմոտրիպսինը:

 

Նաև շատ կարևոր է պահպանել կանխարգելիչ միջոցառումները, երեխային սովորեցնել փողոցից տուն մտնելիս և ուտելուց առաջ խնամքով լավանալ ձեռքերը:

Հեղինակ. Նարինե Ավետիսյան.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. eka-roditeli.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ